Նկարագրություն
Հեղուկ քլորը (Cl2) ուժեղագույն օքսիդիչ և ախտահանիչ է։ Արդյունաբերության մեջ այն ստացվում է քլոր գազի ճնշման տակ սառեցմամբ և պահվում է հատուկ բալոններում կամ ցիստեռններում։
Ֆիզիկական հատկություններ
– Սովորական պայմաններում դեղնականաչավուն գազ է, սակայն ճնշման տակ վերածվում է սաթագույն (մուգ դեղին) հեղուկի։
– Հեղուկ վիճակում մոտ 1.5 անգամ ծանր է ջրից։
– Եռման ջերմաստիճանը , մոտ – 34°C (մթնոլորտային ճնշման տակ)։
– Ունի սուր, խեղդող, բնորոշ հոտ։
– Հեղուկ քլորի 1 լիտրը գոլորշիանալիս առաջացնում է մոտ 460 լիտր գազանման քլոր։
Քիմիական հատկություններ
– Հանդիսանում է ամենաագրեսիվ քիմիական նյութերից մեկը։
– Ջրում լուծվելիս առաջացնում է քլորաջրածնական (HCl) և հիպոքլորային (HcLO) թթուների խառնուրդ (քլորաջուր)։
– Խոնավության առկայությամբ քայքայում (կոռոզիայի է ենթարկում) գրեթե բոլոր մետաղները, բացի հատուկ համաձուլվածքներից։
– Որոշ նյութեր (օրինակ՝ ջրածինը) քլորի միջավայրում ինքնաբռնկվում են։
Անվտանգության նորմեր
– Խիստ թունավոր է (2– րդ վտանգավորության դաս)։ Շնչելը կարող է առաջացնել թոքերի այտուց և մահ։
– Աշխատելիս պարտադիր կրել հակագազ, քիմիական պաշտպանիչ կոստյում և ձեռնոցներ։
– Թունավորման դեպքում տուժածին անմիջապես դուրս բերել մաքուր օդ, տալ խմելու սոդայաջուր կամ կաթ, դիմել շտապ օգնության։
Պահպանման պայմաններ
– Պահել հատուկ պողպատե բալոններում կամ կոնտեյներներում, որոնք դիմակայում են բարձր ճնշմանը։ Չոր, զով և լավ օդափոխվող տարածքում, հեռու դյուրավառ նյութերից, յուղերից և ջերմության աղբյուրներից։
– Բալոնները պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից և մեխանիկական հարվածներից։
Կիրառման ոլորտներ
– Ջրի մաքրում. Խմելու ջրի և լողավազանների քլորացում (մանրէազերծում)։
– Քիմիական արդյունաբերություն. Պոլիվինիլքլորիդի (PVC), պլաստմասսաների, լուծիչների և ներկերի ստացում։
– Սպիտակեցում. Թղթի և տեքստիլի արտադրության մեջ։
– Ախտահանում. Տարբեր տեսակի ախտահանիչ միջոցների (օրինակ՝ «Ժավել») արտադրության հումք։







