Նկարագրություն
Մոնոէթիլենգլիկոլը (MEG, Էթիլենգլիկոլ, C2H6O2) պարզագույն երկատոմ սպիրտ է։ Այն հանդիսանում է արդյունաբերական կարևորագույն հումք, որը հայտնի է իր հակասառեցնող հատկություններով և պոլիմերների արտադրության մեջ ունեցած դերով։
Ֆիզիկական հատկություններ
– Անգույն, թափանցիկ, մածուցիկ, ձեթանման հեղուկ։
– Անսահմանափակ լուծվում է ջրում, սպիրտներում և ացետոնում։ Վատ է լուծվում եթերներում։
– Անհոտ է, ունի քաղցրավուն համ (ինչը նրան դարձնում է վտանգավոր երեխաների և կենդանիների համար)։
– Եռման ջերմաստիճանը 197.3 C է, սառեցմանը՝ – 13 C (սակայն ջրի հետ խառնուրդում սառում է մինչև – 70 C)։
– Խտություն. Մոտ 1.11 գ/սմ3 (ծանր է ջրից)։
Քիմիական հատկություններ
– Ռեակտիվություն. Ցուցաբերում է սպիրտների հատկություններ։ Փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով բարդ էսթերներ։
– Օքսիդանալիս վերածվում է գլիկոլային ալդեհիդի, ապա՝ թրթնջկաթթվի։
– Ուժեղ կլանում է ջուրը օդից (հիգրոսկոպիկ է)։
Անվտանգության նորմեր
– Թունավոր է կուլ տալու դեպքում (3– րդ վտանգավորության դաս)։ Այն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և երիկամները։
– Գոլորշիները սովորական պայմաններում քիչ վտանգավոր են, սակայն տաքացման դեպքում կարող են առաջացնել գրգռվածություն։
– Կարող է առաջացնել թույլ գրգռվածություն։
– Աշխատելիս կրել ձեռնոցներ և ակնոցներ։ Խստիվ արգելվում է օգտագործել սննդի տարաներում։
Պահպանման պայմաններ
– Պահել պողպատե (ալյումինե կամ չժանգոտվող) տակառներում կամ քիմիակայուն պլաստիկե տարաներում։Չոր, զով և լավ օդափոխվող պահեստում։
– Զգուշացում. Քանի որ նյութը խոնավածուծ է, տարաները պետք է լինեն հերմետիկ փակված։ Հեռու պահել ուժեղ օքսիդիչներից։
Կիրառման ոլորտներ
– Անտիֆրիզներ. Ավտոմեքենաների սառեցման համակարգերի հեղուկների (Անտիֆրիզ, Տոսոլ) հիմնական բաղադրիչը։
– Պոլիմերներ. Պոլիէթիլենտերեֆտալատի (PET/Պլաստիկ շշեր) և սինթետիկ մանրաթելերի (պոլիեսթեր) արտադրություն։
– Ջերմակիր հեղուկներ. Օդորակման և ջեռուցման արդյունաբերական համակարգերում։
– Գազի արդյունաբերություն. Բնական գազի չորացման և գազատարներում հիդրատների առաջացման կանխման համար։
– Ներկեր և լաքեր. Որպես լուծիչ և պլաստիֆիկատոր։









