Описание
Ալքիդային խեժերը (alkyd resins) սինթետիկ պոլիմերներ են, հիանալի կպչում են թե՛ փայտին, թե՛ մետաղին։
Ֆիզիկական հատկությունները — Ստեղծում են կարծր, մաշվածակայուն և ջրակայուն շերտ։ Ապահովում են բարձր փայլ, որը երկար ժամանակ չի խամրում։ Համեմատաբար մատչելի են այլ սինթետիկ խեժերի հետ համեմատած։
Քիմիական հատկությունները — . Ունեն բարձր մոլեկուլային զանգված, ինչը նրանց դարձնում է պոլիմերներ։
Անվտանգություն, զգուշացում– դյուրավառ են։ Չի կարելի օգտագործել բաց կրակի կամ տաք մակերեսների մոտ։ Օդի հետ շփումից կարող են ինքնաբռնկվել։ Օգտագործված լաթերը պետք է պահել ջրով լի մետաղական տարայում կամ անմիջապես հեռացնել։
Օգտագործել ձեռնոցներ՝ մաշկի չորացումից և ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար։
Կիրառությունը
Լաքեր և ներկեր. Հայտնի «Ալքիդային էմալները» (օրինակ՝ ՊՖ– 115) ամենատարածվածն են կենցաղում և շինարարության մեջ։
Մետաղների պաշտպանություն. Օգտագործվում են որպես հակակոռոզիոն հիմքեր (գրունտ)։
Փայտամշակում. Կահույքի և հատակի լաքերի արտադրության մեջ։








