«Հայաէրոնավիգացիա» ՓԲ Ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ և 100 % պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում («Երևան» թռիչքատեղեկատվական շրջան) աէրոնավիգացիոն սպասարկման գործառույթները:
Հիմնական գործունեություն
• Օդային Երթևեկության Կազմակերպում (ՕԵԿզ)
– Օդային Երթևեկության Սպասարկում (ՕԵՍ)
- Օդային Երթևեկության Կառավարում (ՕԵԿ)
– Օդային Տարածքի Կառավարում (ՕՏԿ)
-Օդային Երթևեկության Հոսքերի Կառավարում (ՕԵՀԿ)
• Թռիչքների տեխնիկական ապահովում՝
– ԿԱՊ
– ՆԱՎԻԳԱՑԻԱ
– ԴԻՏԱՐԿՈՒՄ
• Աերոնավիգացիոն Տեղեկատվության Սպասարկում/Կառավարում
Ընկերությունը hիմնադրվել է 1997թ. «Զվարթնոց» օդանավակայանից համապատասխան ծառայություններն առանձնացնելու ճանապարհով: 2003թ-ից Ընկերությանն են փոխանցվել նաև ազգային մյուս քաղաքացիական օդանավակայանների համապատասխան ծառայությունները: Իր հիմնադրման օրից Ընկերությունը նպատակային և հետևողական քայլեր է կատարում Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) և Եվրոպական Աէրոնավիգացիայի Անվտանգության Գործակալության (ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ) պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու և միջազգային սահմանված չափորոշիչներին ու առաջարկվող գործելաձևերին համապատասխանելու ուղղությամբ:
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ կոնտեքստ
Ընկերության կոնտեքստը որոշելիս «Հայաէրոնավիգացիա» ՓԲ Ընկերության
բարձրաստիճան ղեկավարությունը առաջնորդվել է հետևյալ սկզբունքներով.
- սահմանել է Ընկերության գործունեության կիրառման ոլորտը,
- իդենտիֆիկացրել և սահմանել է իր ծառայության հետ առնչություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերին և նրանց հնարավոր ազդեցությունը ընկերության որդեգրած ռազմավարության և նպատակներին հասնելու կարողության վրա,
- մշակել է շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի մեխանիզմները, հստակեցրել և սահմանել է նրանց բոլոր պահանջներն ու դրանց բավարարման միջոցառումները:
Ընկերության կոնտեքստը դիտարկելիս «Հայաէրոնավիգացիա» ՓԲ Ընկերությունը
առաջնորդվում է նաև հետևյալ գործոններով՝
– Քաղաքական և սոցիալ-տնտեսական,
– Տեխնոլոգիական,
– Շուկայական և մրցակցային,
– Էկոլոգիական,
– Իրավական և նորմատիվ խնդիրներով,
– Միջազգային, ազգային ու ռեգիոնալ մակարդակներում տիրող գործոններով և
զարգացման տենդենցներով:
Առաքելություն և ռազմավարություն
Ընկերության ռազմավարությունը կառուցված է թռիչքների անվտանգության ազգային և միջազգային ժամանակակից չափանիշների, ինչպես նաև ԻԿԱՕ և ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության վրա, իր հիմնական առաքելությունն է համարում՝
- ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության և որակյալ աէրոնավիգացիոն սպասարկման ապահովումը,
- Ռիսկերի կառավարման հիմնավորվածությունը, ինչպես թռիչքների անվտանգության, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից,
- Զարգացման նոր հնարավորություններին ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,
- Ծառայությունից օգտվողների պահանջների առավելագույնս բավարարումը և արագ արձագանքման մեխանիզմների կիրառումը,
- Թռիչքային հոսքերի ավելացումն ու ՀՀ օդային տարածքը շահագործողների համար առավել գրավիչ դարձնելը:
Կորպորատիվ քաղաքականություն և մարդկային ռեսուրսներ
Կորպորատիվ քաղաքականություն
Ընկերությունը մշակել և վարում է ընկերության ղեկավարության, խորհրդի, բաժնետերերի, ներքին և արտաքին շահառուների միջև հարաբերությունների այնպիսի համակարգ, որոնք նպաստում են ընկերության տնտեսական արդյունավետությանը, կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը, ընկերության շահերին համապատասխանող նպատակների սահմանմանն ու դրանց իրագործման ուղիների ընտրությանը: Ցանկացած որոշում կայացնելիս կամ գործունեություն պլանավորելիս ընկերությունը վերլուծում և բազմակողմանի գնահատում է այդ որոշման կամ գործընթացի հնարավոր ազդեցությունը ընկերության բոլոր շահագրգիռ կողմերի վրա՝ հաշվի առնելով դրա իրավական, մասնագիտական, սոցիալական և բարոյական կողմերը:
Բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունները կարգավորվում են տարբեր իրավական նորմերով, ակտերով, համաձայնագրերով կամ աշխատանքային պայմանագրերով:
Ընկերության մշակած կորպորատիվ քաղաքականությունը հանդիսանում է նաև յուրահատուկ վերահսկողության մեխանիզմ, որն ուղղված է ընկերության կողմերի միջև հավասարակշռության ապահովմանը և հաշվետու լինելու քաղաքականության կիրառմանը:
Մեր ընկերության կորպորատիվ քաղաքականության մաս են կազմում նաև ընկերությունում սահմանված.
- Աշխատանքային միջավայրը և կորպորատիվ մշակույթը,
- Կառավարման մոտեցումները,
- Գործընթացների նկարագրվածությունը, իրավունքների և պարտականությունների սահմանումը,
- Կազմակերպական կառուցվածքը և դրա ճկունությունը,
- Քաղաքականությունը, ռազմավարությունը,նպատակները և դրանց տարածումը,
- Ռեսուրսները և դրանց արդյունավետ տեղաբաշխումն ու օգտագործումը,
- Տեղեկատվության փոխանակումը և ներկազմակերպական գիտելիքները,
- Համահիմնարկային արժեքները և սկզբունքները,
- Ներքին շահագրգիռ կողմերի հետ փոխվստահության մթնոլորտն ու հարաբերությունների կառուցումը,
- Ծառայությունից օգտվողների հետ պայմանագրային հարաբերությունները:
Մարդկային ռեսուրսներ
Կազմակերպության առանցքը անձնակազմն է, ընկերության զարգացումը կախված է իր անձնակազմի մասնագիտական զարգացումից, այդ իսկ պատճառով մարդկային ռեսուրսների արհեստավարժության մակարդակի ապահովումը ընկերության պատասխանատվությունն է:
Մարդկային ռեսուրսների կառավարման ու օգտագործման գործընթացները դինամիկ են և նպատակաուղղված են բացառապես ընկերության արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր աշխատակիցներն ու ղեկավար կազմը պետք է ունենան իրենց գործունեության խելամիտ նպատակ: Առաջընթացը չափվում է ընդհանուր նպատակին հասնելու աստիճանի համեմատությամբ, ինչը հիմք է հանդիսանում անձնակազմի մոտիվացիայի և խթանման համար:
Աշխատակիցների վարձատրության համակարգը հաշվի է առնում ոչ միայն որակավորումն ու փորձը, այլ ներառում է նաև իրենց աշխատանքի արդյունքների համար աշխատողների պատասխանատվության սկզբունքը:
Բիզնես ռազմավարություն
Ընկերության Բիզնես ռազմավարությունը, որն իր ուղղակի արտացոլումն է գտնում Ընկերության «Հնգամյա Զարգացման Գործարար Ծրագիր» նպատակ ունի օժանդակել Ընկերությանը՝ ամփոփելով նրա ընթացիկ գործունեությունը և կոնկրետացնելով միջնաժամկետ և հեռանկարային զարգացման նպատակները, դրանց հասնելու միջոցառումները:






Ի.Գասպարյան 33, Երևան 0042, ՀՀ
+(37410) 29-29-29 ներք. 372
staff@armats.am