Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգ
«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգը ամբողջությամբ ներդրվել է 2006 թվականին՝ Եվրոկանտրոլ կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ:
«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի գլխավոր նպատակը կազմակերպության կողմից վթարների և միջադեպերի հնարավոր ամենացածր մակարդակը ապահովելն է՝ օգտագործելով բոլոր հիմնավորված միջոցները խթանելով օդային փոխադրումների հոսքերի արագացումը: Աերոնվիգացիոն սպասարկման անվտանգության բարձր մակարդակի հասնելը և ապահովելը ունի ամենաբարձր առաջնահերթություն ընկերության տնտեսական, գործառնական, բնապահպանական և այլ սոցիալական ոլորտների նկատմամբ:
Այս նպատակով Ընկերությունը կիրառում է պրոակտիվ ուղղվածության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգ, որը, համաձայն միջազգային պահանջների և լավագույն փորձի, սահմանում և նվազեցնում է անվտանգության ռիսկերը դրանց առաջացման վաղ փուլում: Աէրոնավիգացիոն ծառայությունների համակարգի ցանկացած փոփոխության դեպքում, բոլոր պոտենցիալ վտանգները ենթարկվում են համակարգված քննության և դրանց հետ փոխկապակցված ռիսկերը գնահատվում և համապատասխան միջոցներով նվազեցվում են՝ հասցվելով թույլատրելի ընդունելի մակարդակի:
«Հայաէրոնավիգացիա» Ընկերության թռիչքների անվտանգության քաղաքականության մեկ այլ սկզբունքը՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգման պահանջների համապատասխանության ապահովումն է՝ օդային տարածքը շահագործողներին առնվազն գնային առումով արդյունավետ, մրցունակ և անվտանգ Աէրոնավիգացիոն սպասարկման ծառայությունների փաթեթ տրամադրելով:
«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգը բավականին հասուն է, իրականացվում են պարբերական չափումներ սահմանված թռիչքների անվտանգության հանգամանքային և ուղեցույցային չափորոշիչների միջոցով և բոլոր տվյալները գրանցվում են:
«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի ապահովման, առաջխաղացման և Ռիսկերի կառավարման որոշ տարրեր արտացոլված են նաև ընկերության թռիչքների անվտանգության Ռազմավարական պլանում, որը ծառայում է որպես ընկերության ներքին ընդհանուր համաձայնագիր՝ ուղղված Աէրոնավիգացիոն ծառայությունների մատուցման ընդհանուր մոտեցումներին և բաղկացած է՝
- Անվտանգության և Որակի Քաղաքականություն (SMS_QMS_SeMS_Policy.pdf),
- Անվտանգության տեսլական,
- Անվտանգության ռազմավարական նպատակներ,
- Հանգամանքային և ուղեցույցային չափորոշիչներ (KPIs),
- Ռիսկի նույնականացում,
- Անվտանգության վիճակագրություն,
- ՕԵԿզ համակարգի կարևոր 4 ռիսկերը,
- Հոգնածության ռիսկերի կառավարման քաղաքականություն (FRSM_Policy.pdf),
- Արդարացի Մշակույթի Քաղաքականություն (JC_Policy.pdf):
- «Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի կառուցվածքը ներկայացված է կից ֆայլով (SMS_structure.pdf):





Ի.Գասպարյան 33, Երևան 0042, ՀՀ
+(37410) 29-29-29 ներք. 372
staff@armats.am