Թռիչքային անվտանգության կառավարման համակարգ (ԹԱԿ)

Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգ

 

«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգը ամբողջությամբ ներդրվել է 2006 թվականին՝ Եվրոկանտրոլ կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ:

 

«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի գլխավոր նպատակը կազմակերպության կողմից վթարների և միջադեպերի հնարավոր ամենացածր մակարդակը ապահովելն է՝ օգտագործելով բոլոր հիմնավորված միջոցները խթանելով օդային փոխադրումների հոսքերի արագացումը: Աերոնվիգացիոն սպասարկման անվտանգության բարձր մակարդակի հասնելը և ապահովելը ունի ամենաբարձր առաջնահերթություն ընկերության տնտեսական, գործառնական, բնապահպանական և այլ սոցիալական ոլորտների նկատմամբ:

 

Այս նպատակով Ընկերությունը կիրառում է պրոակտիվ ուղղվածության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգ, որը, համաձայն միջազգային պահանջների և լավագույն փորձի, սահմանում և նվազեցնում է անվտանգության ռիսկերը դրանց առաջացման վաղ փուլում: Աէրոնավիգացիոն ծառայությունների համակարգի ցանկացած փոփոխության դեպքում, բոլոր պոտենցիալ վտանգները ենթարկվում են համակարգված քննության և դրանց հետ փոխկապակցված ռիսկերը գնահատվում և համապատասխան միջոցներով նվազեցվում են՝ հասցվելով թույլատրելի ընդունելի մակարդակի:

 

«Հայաէրոնավիգացիա» Ընկերության թռիչքների անվտանգության քաղաքականության մեկ այլ սկզբունքը՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգման պահանջների համապատասխանության ապահովումն է՝ օդային տարածքը շահագործողներին առնվազն գնային առումով արդյունավետ, մրցունակ և անվտանգ Աէրոնավիգացիոն սպասարկման ծառայությունների փաթեթ տրամադրելով:

 

«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգը բավականին հասուն է, իրականացվում են պարբերական չափումներ սահմանված թռիչքների անվտանգության հանգամանքային և ուղեցույցային չափորոշիչների միջոցով և բոլոր տվյալները գրանցվում են:

 

«Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի ապահովման, առաջխաղացման և Ռիսկերի կառավարման որոշ տարրեր արտացոլված են նաև ընկերության թռիչքների անվտանգության Ռազմավարական պլանում, որը ծառայում է որպես ընկերության ներքին ընդհանուր համաձայնագիր՝ ուղղված Աէրոնավիգացիոն ծառայությունների մատուցման ընդհանուր մոտեցումներին և բաղկացած է՝

  • Անվտանգության և Որակի Քաղաքականություն (SMS_QMS_SeMS_Policy.pdf),
  • Անվտանգության տեսլական,
  • Անվտանգության ռազմավարական նպատակներ,
  • Հանգամանքային և ուղեցույցային չափորոշիչներ (KPIs),
  • Ռիսկի նույնականացում,
  • Անվտանգության վիճակագրություն,
  • ՕԵԿզ համակարգի կարևոր 4 ռիսկերը,
  • Հոգնածության ռիսկերի կառավարման քաղաքականություն (FRSM_Policy.pdf),
  • Արդարացի Մշակույթի Քաղաքականություն (JC_Policy.pdf):
  • «Հայաէրոնավիգացիա» Ընկերության Թռիչքների Անվտանգության Կառավարման Համակարգի կառուցվածքը ներկայացված է կից ֆայլով (SMS_structure.pdf):