«Երևան» Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնը Հայաստանի օդային տարածքում  իրականացնում է  թռիչք, վայրէջք և տարանցիկ չվերթեր իրականացնող օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի կարգավարական սպասարկում:

 

«Երևան» Օդային երթևեկության կառավարման կենտրոնում տեղակայված են թռիչքների ղեկավարի, «Շրջանային», «Մոտեցում», թռիչքատեղեկատվական և օդային երթևեկության հոսքերի կազմակերպման կարգավարական աշխատատեղերը: 

 

 

«Երևան» ՕԵԿ կենտրոնը միևնույն ժամանակ իրականացնում է՝

  • օդային երթևեկության հոսքերի պլանավորում՝ կենտրոնում տեղակայված Եվրոկոնտրոլ կազմակերպության օդային երթևեկության հոսքերի   կազմակերպման FMP տերմինալի միջոցով,
  • տակտիկական մակարդակում ռազմաքաղաքացիական համագործակցության ապահովում (Airspace Management Cell – AMC)՝ օդային տարածքի ճկուն օգտագործումը կազմակերպելու նպատակով:
 

ՕԵԿ կենտրոնը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակակից  պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական միջոցներով: ՕԵԿ կենտրոնում շահագործվում են՝

 

  • «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգը («Ազիմուտ», ՌԴ),
  • «Մաստեր» ավտոմատացված  կարգավարական աշխատատեղերը («Պելենգ», ՌԴ)`  որպես պահուստային համակարգ, ՄԿԿ և ՇԿԿ աշխատատեղերում ՕԵԿ իրականացնելու համար,
  • ձայնային կապի կառավարման թվային MULTIFONO® M800IP համակարգը («SITTI », Իտալիա),
  • ձայնային կապի արբանյակային PhoneSAT և VSAT (Գերմանիա) համակարգերը,
  • P3D բազմադիրքային համակարգերի տեղեկատվության մշակման  կենտրոնական պրոցեսորը (“ERA”, Չեխիա)
  • ձայնային տվյալների  գրանցման և վերարտադրման «Սմարթ -Տ» թվային համակարգը, («Պելենգ», ՌԴ),
  • ATIS աերոդրոմային օդերևութաբանական տեղեկատվության ավտոմատ համակարգը` ձայնի սինթեզավորմամբ,  («ԵԿՄԳԻ» ՓԲԸ, Հայաստան),

 

«Գալակտիկա» ՕԵՍ համակարգի հիմնական առավելությունները.

  • Տեղեկատվության մշակման տարածքի աշխարհագրական չափսերում որևէ սահմանափակում չկա.
  • Բոլոր հաշվարկներն իրականացվում են 3D + ժամանակ ձևաչափով,
  • Երկրի WGS-84 մոդելի աջակցություն:

 

Իրականացվում է ներքոհիշյալ տվյալների ինտեգրված մշակում.

  • Դիտարկման տվյալներ,
  • Թռիչքի պլանի տվյալներ,
  • Օդերևութաբանական տվյալներ,
  • Ավիացիոն տվյալներ (ստատիկ և դինամիկ),
  • ՕԵՍ հաղորդագրություններ (AFTN / AMHS),
  • Ինտեգրում EAD- ի և CFMU- ի հետ:
 

Անվտանգության ապահովման բաղկացուցիչների (Safety Nets) բնութագրերը լիովին համապատասխանում են Եվրոկոնտրոլ կազմակերպության պահանջներին և ապահովում են հետևյալ գործառույթները`

  • STCA
  • APW
  • MSAW
  • APM
 

«Երևան» ՕԵԿ կենտրոնում դիտարկման տվյալները ստացվում են երեք անկախ աղբյուրներից՝ P3D բազմադիրքային (ԱԿՀ-Բ), ՄՌ-11ԱԱ (ԱԴՌ/ԵԴՌ) և Mode S մոնոիմպուլսային ռադար «Ավրորա-2», որի արդյունքում ռադարային կայուն ծածկույթ է ապահովվում Հայաստանի ամբողջ օդային տարածքում:

 

Կենտրոնն ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով:

Երկիր-երկինք ԳԿԱ կապն  ապահովվում է  «Park Air Systems» (Մեծ Բրիտանիա) ընկերության թվայնացված ռադիոկայանների միջոցով:

Երևան «Զվարթնոց» օդանավակայանի օդային երթևեկության կառավարման  (ՕԵԿ),  կարգավարական աշտարակը սկսել է գործել 2008թ-ից: Այստեղ տեղակայված են երկու կարգավարական աշխատատեղեր՝ «Աշտարակ» և «Գետնավարում», որտեղից իրականացվում է օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի, աերոդրոմային կարգավարական սպասարկում, որն իր մեջ ներառում է օդանավերի թռիչքների, վայրէջքների և գետնավարման գործընթացները:

 

Կարգավարական աշխատատեղերը հագեցած են օդային երթևեկության կառավարման ժամանակի պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական սարքավորումներով։ Դրանք են՝ դիտարկման և պլանային տվյալների ընդունման, մշակման և արտապատկերման «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգը («Ազիմուտ» ՌԴ) և կապի «Մեգաֆոն» համակարգը («ՆԻՏԱ» ՌԴ): 

 

Աերոդրոմային կարգավարական կետում դիտարկման տվյալներ են ստացվում երեք անկախ աղբյուրներից՝ P3D բազմադիրքային համակարգ («ERA», Չեխիա), ՄՌԼՀ-11 մայրուղային և Mode-S մոնոիմպուլսային ռադար «Ավրորա 2» (Ռուսաստանի Դաշնություն): 

Բացի վերը նշվածներից, կարգավարական աշտարակը հագեցած է նաև AMHS և AFTN ավիացիոն ֆիքսված վերգետնյա կապի ավտոմատացված համացանցով (ՌԴ), «IDMAN» լուսատեխնիկական համակարգի հեռակառավարման և ներաերոդրոմային տեխնոլոգիական կապի սարքավորումներով: Աշտարակում գերկարճալիք կապն  ապահովվում է «Park Air Systems» (Մեծ Բրիտանիա) ընկերության շատ բարձր հաճախականության միջակայքի ռադիոկայանների միջոցով: 

 

Աշտարակը ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով: 

Գյումրի «Շիրակ» օդանավակայանի օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կարգավարական աշտարակը գործում է 2006թ.-ից: 

Այստեղից իրականացվում է օդանավերի թռիչքների, վայրէջքների, գետնավարման, ինչպես նաև փոքր ավիացիայի աերոդրոմային կարգավարական սպասարկում: 

 

Աշտարակը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակի պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական սարքավորումներով՝ «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգով («Ազիմուտ», ՌԴ), կապի «Մեգաֆոն» համակարգով («Նիտա» ՌԴ) և IDMAN լուսատեխնիկական համակարգի հեռակառավարման և ներաերոդրոմային տեխնոլոգիական կապի սարքավորումներով: Աշտարակը ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով: