«Երևան» Օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնը Հայաստանի օդային տարածքում իրականացնում է թռիչք, վայրէջք և տարանցիկ չվերթեր իրականացնող օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի կարգավարական սպասարկում:
«Երևան» Օդային երթևեկության կառավարման կենտրոնում տեղակայված են թռիչքների ղեկավարի, «Շրջանային», «Մոտեցում», թռիչքատեղեկատվական և օդային երթևեկության հոսքերի կազմակերպման կարգավարական աշխատատեղերը:
«Երևան» ՕԵԿ կենտրոնը միևնույն ժամանակ իրականացնում է՝
ՕԵԿ կենտրոնը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակակից պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական միջոցներով: ՕԵԿ կենտրոնում շահագործվում են՝
«Գալակտիկա» ՕԵՍ համակարգի հիմնական առավելությունները.
Իրականացվում է ներքոհիշյալ տվյալների ինտեգրված մշակում.
Անվտանգության ապահովման բաղկացուցիչների (Safety Nets) բնութագրերը լիովին համապատասխանում են Եվրոկոնտրոլ կազմակերպության պահանջներին և ապահովում են հետևյալ գործառույթները`
«Երևան» ՕԵԿ կենտրոնում դիտարկման տվյալները ստացվում են երեք անկախ աղբյուրներից՝ P3D բազմադիրքային (ԱԿՀ-Բ), ՄՌ-11ԱԱ (ԱԴՌ/ԵԴՌ) և Mode S մոնոիմպուլսային ռադար «Ավրորա-2», որի արդյունքում ռադարային կայուն ծածկույթ է ապահովվում Հայաստանի ամբողջ օդային տարածքում:
Կենտրոնն ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով:
Երկիր-երկինք ԳԿԱ կապն ապահովվում է «Park Air Systems» (Մեծ Բրիտանիա) ընկերության թվայնացված ռադիոկայանների միջոցով:
Երևան «Զվարթնոց» օդանավակայանի օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ), կարգավարական աշտարակը սկսել է գործել 2008թ-ից: Այստեղ տեղակայված են երկու կարգավարական աշխատատեղեր՝ «Աշտարակ» և «Գետնավարում», որտեղից իրականացվում է օդանավերի, ինչպես նաև փոքր ավիացիայի օդանավերի, աերոդրոմային կարգավարական սպասարկում, որն իր մեջ ներառում է օդանավերի թռիչքների, վայրէջքների և գետնավարման գործընթացները:
Կարգավարական աշխատատեղերը հագեցած են օդային երթևեկության կառավարման ժամանակի պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական սարքավորումներով։ Դրանք են՝ դիտարկման և պլանային տվյալների ընդունման, մշակման և արտապատկերման «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգը («Ազիմուտ» ՌԴ) և կապի «Մեգաֆոն» համակարգը («ՆԻՏԱ» ՌԴ):
Աերոդրոմային կարգավարական կետում դիտարկման տվյալներ են ստացվում երեք անկախ աղբյուրներից՝ P3D բազմադիրքային համակարգ («ERA», Չեխիա), ՄՌԼՀ-11 մայրուղային և Mode-S մոնոիմպուլսային ռադար «Ավրորա 2» (Ռուսաստանի Դաշնություն):
Բացի վերը նշվածներից, կարգավարական աշտարակը հագեցած է նաև AMHS և AFTN ավիացիոն ֆիքսված վերգետնյա կապի ավտոմատացված համացանցով (ՌԴ), «IDMAN» լուսատեխնիկական համակարգի հեռակառավարման և ներաերոդրոմային տեխնոլոգիական կապի սարքավորումներով: Աշտարակում գերկարճալիք կապն ապահովվում է «Park Air Systems» (Մեծ Բրիտանիա) ընկերության շատ բարձր հաճախականության միջակայքի ռադիոկայանների միջոցով:
Աշտարակը ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով:
Գյումրի «Շիրակ» օդանավակայանի օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կարգավարական աշտարակը գործում է 2006թ.-ից:
Այստեղից իրականացվում է օդանավերի թռիչքների, վայրէջքների, գետնավարման, ինչպես նաև փոքր ավիացիայի աերոդրոմային կարգավարական սպասարկում:
Աշտարակը հագեցած է օդային երթևեկության կառավարման ժամանակի պահանջներին համապատասխան անհրաժեշտ ռադիոտեխնիկական սարքավորումներով՝ «Գալակտիկա» ՕԵԿ ավտոմատացված համակարգով («Ազիմուտ», ՌԴ), կապի «Մեգաֆոն» համակարգով («Նիտա» ՌԴ) և IDMAN լուսատեխնիկական համակարգի հեռակառավարման և ներաերոդրոմային տեխնոլոգիական կապի սարքավորումներով: Աշտարակը ապահովված է աշխատանքային շուրջօրյա անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ապահովված է անխափան աշխատանքի համար նախատեսված պահուստային բոլոր միջոցներով:

Copyright © ARMATS 1997 - 2026


