«Հայաէրոնավիգացիա» Ընկերությունում ներդրված է Ավիացիոն Անվտանգության կառավարման համակարգ՝ համաձայն.
- Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի թիվ 17 հավելվածի – «Ավիացիոն Անվտանգություն – Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից»,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի» մասին ՀՀ կառավարության 2003թ. թիվ 1307-Ն որոշման,
- Եվրոպական Քաղաքացիական Ավիացիայի Կոնֆերանսի (ECAC) Doc.30 «Անվտանգության կանոնակարգեր» փաստաթղթի դրույթների:
Ավիացիոն Անվտանգության կառավարման համակարգի ներդրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման ավիացիոն անվտանգության և կիբեռանվտանգության ապահովմանը, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների տարածքում տեղաբաշխված «Հայաէրոնավիգացիա» ՓԲ Ընկերության վարչական շենքերի, ռադիոտեխնիկական՝ կապի, նավիգացիայի, դիտարկման (այսուհետ ԿՆԴ) օբյեկտների և այլ օբյեկտների պահպանությանը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի և ընթացակարգերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի» մասին ՀՀ Կառավարության 2003թ. հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշմամբ սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման պարտականություններ ունեցող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ Ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության հետ գործողությունների կոորդինացման և փոխհամագործակցության միջոցով։





Ի.Գասպարյան 33, Երևան 0042, ՀՀ
+(37410) 29-29-29 ներք. 372
staff@armats.am